Թիմը DigiTec-ի այցելուներին աշխատանքի և ստաժավորման եզակի հնարավորություն է առաջարկում13 հոկտեմբերի 2023 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք 2023 ցուցահանդեսը մեկնարկել է Մերիդիան էքսպո կենտրոնում։ «Թիմ» ընկերությունների խումբը այս տարի ներկայանում է HR տաղավարով՝ կրճատելով աշխատանքի դիմելու և հարցազրույցի փուլին հասնելու գործընթացը։ Այսպես Թիմին միանալ ցանկացող մասնագետները կարող են տեղում դիմել աշխատանքի և անցնել հարցազրույցներ, իսկ ուսանողները դառնալ «Team սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակից։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մենք ամբողջությամբ փոխեցինք էքսպոյին մեր մասնակցության ձևաչափը, հնարավորություն տալով Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին` տեղում ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, ներկայացնելու ինքնակենսագրություն և անցնելու հարցազրույցներ։ Ուսանողներին էլ առաջարկում ենք դիմել «Team սերունդ» ստաժավորման մեր ծրագրին, որը Թիմում կարիերան սկսելու ամուր հիմք է»,- նշել է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։ Ցուցահանդեսի մասնակիցները կարող են դիմել Թիմի ամենամեծ ու լայնածավալ ծառայություններ մատուցող Team Telecom Armenia, ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ ստեղծող Team Solutions և վճարահաշվարկային ծառայություններ մատուցող TeamPay ընկերություններ։ Ավելի քան 25 հաստիք կա այս պահին Թիմի երեք ընկերությունում։ Շրջանակը լայն է․ սկսնակ մասնագետներից մինչև կառավարման փորձ ունեցող աշխատակիցներ։
«Team սերունդ» ծրագրի շրջանակներում ուսանողներն անցնում են վճարվող ստաժավորում Team Telecom Armenia-ի տարբեր ստորաբաժանումներում։ ԴիջիԹեք էքսպոն տևելու է մինչև հոկտեմբերի 15-ը։ Team Telecom Armenia-ն ցուցահանդեսի հովանավորն ու տեխնոլոգիական գործընկերն է։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը ՆԱՏՕ–ի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Ռյուտտեն Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերին ԵՄ–ն լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանին ականազերծման համար Գումարը կտրամադրվի 2024-2025թթ․ համար |