CreditMarket.am-ում արդեն քարտերի համեմատման հնարավորություն կա

CreditMarket.am-ում արդեն քարտերի համեմատման հնարավորություն կա

PanARMENIAN.Net - Creditmarket.am-ում այժմ հնարավոր է համեմատել ոչ միայն ՀՀ տարածքում գործող բոլոր վարկերը, այլև դրանց կողմից տրամադրվող բոլոր դեբետային և կրեդիտային քարտերը։

Քարտային պրոդուկտների առաջարկներին կարելի է ծանոթանալ համապատասխան էջում: Օգտատերը կարող է տեսնել բանկերի և՜ դեբետային, և՜ կրեդիտային քարտերի բոլոր առաջարկները։

Առաջարկներն ավելի նպատակային դարձնելու համար կարելի է կիրառել հարուստ ֆիլտրացիոն համակարգը՝ օրինակ ընտրել բանկը, քարտի նպատակը, արժույթը, վճարային համակարգը։ Կայքում նաև բանկոմատների քանակի մասին տեղեկատվություն կա, քարտերի սպասարկման վճարը, կանխիկացման տոկոսներն ու օգտակար այլ մանրամասներ։ Արդյունքում օգտատերը կարող է արագ կողմնորոշվել՝ ինչ քարտ պատվիրել մինչև բանկ այցելելը։

Քարտերի համեմատման գործառույթին զուգահեռ գործում է նաև վարկերի համեմատման հարթակ։ Կայքում ներկայացված են Հայաստանի ֆինանսական շուկայի վարկային առաջարկներն ինչպես բանկերից, այնպես էլ ՈՒՎԿ-ներից (ունիվերսալ վարկային կազմակերպություն)։ Օգտատերերը կարող են ընտրել և համեմատություններ անել կայքում հասանելի ավելի քան 450 վարկատեսակից՝ սպառողական, հիփոթեքային, կառուցապատման, գյուղատնտեսական եւ այլն։

Creditmarket.am-ը Ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների համեմատման հարթակ է, որն օգտատերերին օգնում է վայրկյանների ընթացքում կայացնել ֆինանսական ճիշտ որոշումներ։ Հարթակի օգնությամբ անգամ տնտեսական խորը գիտելիքներ չունեցող օգտատերերը կարող են հեշտությամբ կողմնորոշվել, թե ուր արժե դիմել ցանկացած տեսակի վարկ ստանալու համար:

Առաջիկայում կայքում սպասվում են նոր թարմացումներ։

Հետևել Creditmarket.am-ի բոլոր թարմացումներին կարելի է հարթակի պաշտոնական ֆեյսբուքյան, լինքդինյան և ինստագրամյան էջերում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---