Ավինյան․ Աշխատող ծնողները պետք է կարողանան երեխային մանկապարտեզում երկարօրյա թողնել

Ավինյան․ Աշխատող ծնողները պետք է կարողանան երեխային մանկապարտեզում երկարօրյա թողնել

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարել է, որ այն ծնողները, ովքեր աշխատում են, պետք է հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում։

«Եկեք այնպես անենք, որ մեկ տարի հետո գրեթե բոլոր մանկապարտեզներում այս հնարավորությունը ստեղծենք»,– ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Զեկուցվել է, որ 162-ից 85 մանկապարտեզում են գործում երկարօրյա խմբեր, մանկապարտեզ հաճախող 26,500 երեխայից 1000-ն են օգտվում այդ հնարավորությունից։

«2024–ին, վստահաբար, կկարողանանք այնպես կազմակերպել, որ գրեթե 100 տոկոսում այս ծառայությունն ունենանք», - նշել է Ավինյանը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---