Ավինյան. Քաղաքը պետք է մաքրել գովազդային աղբից

Ավինյան. Քաղաքը պետք է մաքրել գովազդային աղբից

PanARMENIAN.Net - Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ: Ոլորտը կանոնակարգելու նպատակով ավագանին սահմանել է նոր չափորոշիչներ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով խնդրին, ասել է, որ քաղաքը պետք է մաքրել գովազդային աղբից, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Նա նշել է, որ այս պրոցեսում շատ կարևոր է, որ գործընթացը վերաբերի ոչ միայն նոր գովազդներ տեղադրող տնտեսվարողներին, այլ նաև հին տեսակի գովազդներ ունեցող տնտեսվարողներին։

«Որովհետև նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողները դեռևս ունեն հին տեսքի գովազդները, որը պետք է փոխվեն մինչև հունվարի 1-ը: Իրենք նույնպես պարտավոր են անցնել նոր ստանդարտների: Խնդրում եմ իրենց նույնպես տեղեկացնել այս գործընթացի մասին, որպեսզի հետո բռնաճնշումների մեթոդով չառաջնորդվենք, և ընկերաբար այս պրոցեսը տեղի ունենա, որովհետև քաղաքը գովազդային աղբից պետք է մաքրվի»,–ասել է նա:

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ասել է, որ վերոնշյալ գովազդների 80 տոկոսը ապամոնտաժել են հենց տնտեսվարողներն իրենց հորդորով:

«Կարևոր եմ համարում նշել, որ բոլոր տնտեսվարողներին առաջարկվել է աջակցություն, որպեսզի մեր նոր ձևաչափի՝ ընդունված չափորոշիչների շրջանակներում խորհրդատվություն տրամադրենք, թե ինչ տարբերակներով կարելի է նորը տեղադրել: Մեր նպատակը քաղաքի արտաքին տեսքը բարելավելն է, և վստահաբար այս պրոցեսում համագործակցային տրամաբանությամբ գործող տնտեսվարողներին կաջակցենք»,- նշել է Գրիգորյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---