Հոկտեմբերի 25-ին ՀՀ կժամանի Կանադայի ԱԳ նախարարը․ Դեսպանատուն կբացվի

Հոկտեմբերի 25-ին ՀՀ կժամանի Կանադայի ԱԳ նախարարը․ Դեսպանատուն կբացվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:

Այցը երկօրյա է։

Հոկտեմբերի 25–ին կկայանա Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը` պատվիրակությունների մասնակցությամբ: Ապա տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Մելանի Ժոլիի համատեղ մամուլի ասուլիսը։

Այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատրյանի հետ, հայտնել է Կանադայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Ժոլին նաև պաշտոնապես կբացի Երևանում Կանադայի դեսպանատունը, որը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և Կանադայի աճող աջակցության Հայաստանի ժողովրդավարությանը, ասված է հաղորդագրությունում:

Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարը կուսումնասիրի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր մարդկանց հրատապ կարիքները հոգալու ուղիները:

Մելանի Ժոլին կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915-ի մեկուկես միլիոն զոհերի հիշատակին և վերահաստատելու «ուրացման և ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ պայքարին Կանադայի նվիրվածությունը», ասված է հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---