Փաշինյանն ապաշրջափակման և սահմանազատման հարցեր է քննարկել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ

Փաշինյանն ապաշրջափակման և սահմանազատման հարցեր է քննարկել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ Երևանում կայացած հանդիպմանը կարևորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵՄ և ԱՄՆ փորձում են ներգրավվել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, բայց բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ քարտեզները միայն Ռուսաստանի մոտ են։ Լվրովը հիշեցրել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման համար Մոսկվան, Բաքուն ու Երևանն առանձին պայմանավորվածություն ունեն։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---