Բայրամովը՝ Խովաևին․ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու իրական շանսեր կան

Բայրամովը՝ Խովաևին․ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու իրական շանսեր կան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ սեղմ ժամկետում համաձայնության գալու իրական շանսեր կան։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակում կայացած հանդիպման արդյունքները, գրում է Interfax.az-ը։

«Նախարարն ընդգծել է, որ ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի Ղարաբաղի հայ բնակիչները բնակվեն Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում որպես դրա քաղաքացիներ, և այդ նպատակով բացվել է նրանց վերաինտեգրման պորտալը»,- մեջբերում է լրատվամիջոցը։

Բայրամովը նաև ասել է, թե «Ղարաբաղի հայ բնակիչների համար ստեղծվել են բոլոր պայմանները որպես Ադրբեջանի քաղաքացիներ այնտեղ ապրելու, Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում, և որ այդ նպատակով վերաինտեգրման պորտալը է բացվել»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---