Մարուքյան․ Վագիֆ Խաչատրյանին սխալ են թարգմանում՝ Ադրբեջանում ընթացող բոլոր դատերը ֆարս են

Մարուքյան․ Վագիֆ Խաչատրյանին սխալ են թարգմանում՝ Ադրբեջանում ընթացող բոլոր դատերը ֆարս են

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները ֆարսի ժանրից են, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։

Նա նաև տեղեկացրել է, որ շինծու մեղադրանքով Ադրբեջանում կալանավորված արցախցի Վագիֆ Խաչատրյանի խոսքերը դատարանում սխալ են թարգմանում։

«Այսօր 70–ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալիի դեպքերին և ներողություն խնդրել հայերենով ՝ բառացիորեն ասելով, որ ինքն այնտեղ չի եղել։

«Ես այնտեղ չեմ եղել, ներողություն եմ խնդրում բոլորից, ես այնտեղ չեմ եղել», - ասել է Խաչատրյանը:

Մինչդեռ թարգմանիչը փոխանցել է, թե Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանցի ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերն են իրականացրել ՝ սխալ մեկնաբանելով Վագիֆի խոսքերը:

Ակնհայտ է, որ ադրբեջանական ռեժիմի օրոք չի կարող արդար դատավարություն անցկացվել, ուստի Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բոլոր կալանավորվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,–ասվում է գրառման մեջ։

Վագիֆ Խաչատրյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: 68-ամյա տղամարդն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---