Լe Monde․ Ինչպե՞ս է ՀՀ–ն մի քանի հարյուր միլիոն եվրո վճարելու ֆրանսիական զենքի համար

Լe Monde․ Ինչպե՞ս է ՀՀ–ն մի քանի հարյուր միլիոն եվրո վճարելու ֆրանսիական զենքի համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Լe Monde թերթը, անդրադառնալով ռազմական ոլորտում ՀՀ–ին ցուցաբերվող աջակցությանը, որը ներառում է ռադարների և զենիթային հրթիռների վաճառք, ինչպես նաև ուսուցում, գրել է՝ հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյուր միլիոն եվրո կազմել:

«Դրանք զենքի մատակարարումներ չեն, ինչպես Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության դեպքում, այլ պայմանագրեր, որոնց գումարը կարող է կազմել մի քանի հարյուր միլիոն եվրո։ Բայց թե ինչպես է Երևանը վճարելու դրանց համար, դեռ հայտնի չէ», - ասվում է հրապարակման մեջ, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---