Պաշտոնաթող վարչապետները կկարողանան օգտվել օդանավակայանի VIP սրահից

Պաշտոնաթող վարչապետները կկարողանան օգտվել օդանավակայանի VIP սրահից

PanARMENIAN.Net - Հայաստանում 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետները կկարողանան օգտվել հանրապետական օդանավակայանների հատուկ սրահներից։

Նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 24, ձեռնպահ 6–ը։ Ընդդիմության մեծ մասը դեմ է քվեարկել առաջարկին, իսկ մյուս մասը ձեռնպահ, կողմ էր միայն իշխանության թևը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներկայացրել էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Մինչ այս հանրապետական օդանավակայանների հատուկ սրահներից կարող էին օգտվել միայն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նախկին նախագահները, ինչպես նաև նրանց բոլորի ընտանիքի անդամները։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---