Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկ է հայտնել

Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկ է հայտնել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ղեկավարից ստացել է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն, որոնք քննարկվել են հոկտեմբերի 24-ի հերթական նիստում։

Դիմումներ են ներկայացրել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանը։

Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Գագիկի Լևոնյանին և «Հանրապետություն» կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Աշոտի Բեջանյանին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---