Թունյան. Տաքսիի 1000 դրամանոց պատվերի վրա կարող է 15-20 դրամ տուրք ավելանալ

Թունյան. Տաքսիի 1000 դրամանոց պատվերի վրա կարող է  15-20 դրամ տուրք ավելանալ

PanARMENIAN.Net - Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման դաշտը կկանոնակարգվի։ Նախագիծն ԱԺ–ում ներկայացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով գործունեության համար պետական տուրքը՝ տարեկան 1 մլն դրամ, լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով՝ թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագրի պետական տուրք՝ անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1.5 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 2.5 տոկոսի չափով, 2026 թվականի հունվարի 1-ից` 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում՝ 2024 թվականին՝ 2 տոկոսի չափով, 2025 թվականին՝ 3.5 տոկոսի չափով, 2026 թվականին՝ 5 տոկոսի չափով:

Անդրադառնալով թեմային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն ասել է, որ բեռը մեծ չի լինի՝ տաքսիի 1000 դրամանոց պատվերի վրա առաջին տարում կարող է ավելանալ 15-20 դրամ։

«Նախագծով միջանկյալ քայլ ենք կատարում, սկսում ենք առցանց տաքսի ծառայություններից, քանի որ դրանք ծածկում են ընդհանուր տաքսիների 70-80 տոկոսը»,- ասել է Թունյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---