Պեսկով․ ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ և Ադրբեջանի հետ, էական տեղաշարժ դեռ չկա

Պեսկով․ ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ և Ադրբեջանի հետ, էական տեղաշարժ  դեռ չկա

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ հակամարտության կարգավորման հարցում նրանց օգնելու նպատակով, սակայն, որևէ էական տեղաշարժ դեռևս չկա:

«Դեռ չկա։ Հստակ ընկալում չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք առաջընթաց կա Մոսկվան որպես խաղաղության ծրագրի պատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի հարցում։

Հոկտեմբերի 25–ին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Որպես պատճառ նա նշել է ժամանակի սղությունը։

Photo. Reuters
 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---