Երևանում բացվել է Կանադայի դեսպանությունը

Երևանում բացվել է Կանադայի դեսպանությունը

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։ Դրոշը բարձրացրել են Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին և ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն։

Արարողությանը ներկա էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ժոլին Հայաստանում է երկօրյա պաշտոնական այցով։

Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին Ժոլին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։ Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։

Ընթերցեք նաև․ Կանադայի ԱԳ նախարար․ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---