Բադասյան. Մեր գնահատմամբ՝ մոտ 240 մլրդ դրամի ստվեր կա, պետք է կրճատել

Բադասյան. Մեր գնահատմամբ՝ մոտ 240 մլրդ դրամի ստվեր կա, պետք է կրճատել

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ կառույցի գնահատմամբ մոտ 240 մլրդ դրամի ստվեր կա։

«Ավելացված արժեքի հարկի մասով, մեր գնահատականով, մոտ 120 մլրդ դրամի ստվեր կա, շրջհարկի և եկամտահարկի հանրագումարով ևս՝ մոտավորապես նույն գումարի չափով ստվեր կա»,- հայտարարել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ ՊԵԿ–ի և Ֆինանսների նախարարության ստվերի գնահատականները փոքր– ինչ տարբերվում են, թեև նախորդ տարվա աշխատանքների արդյունքներով դրանք բավական մոտեցվել են:

ՊԵԿ նախագահը հայտնել է, որ այդտեղ իր ղեկավարած կառույցի վերահսկողական կարողությունների զարգացումն է առաջնային, որովհետև չեն կարող հավակնել 100% ստվերից դուրս տնտեսություն ունենալուն, բայց ստվերը պետք է կրճատվի և կարևորեց պայքարը դրա դեմ:

Նա տեղեկացրել է, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքվել է 1 տրիլիոն 617 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 211 միլիարդ դրամով կամ 15 %-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---