ԵՄ–ն լրացուցիչ €1․7 մլն է հատկացրել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին՝ ընդհանուր գումարը հասցնելով ավելի քան €12 մլն–ի

ԵՄ–ն լրացուցիչ €1․7 մլն է հատկացրել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին՝ ընդհանուր գումարը հասցնելով ավելի քան €12 մլն–ի

PanARMENIAN.Net - Եվրամիությունը լրացուցիչ €1․7 մլն է հատկացրել Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին։ Այս գումարը կավելանա ավելի վաղ հատկացված 10․45 մլն եվրոյին։ Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Եվրահանձնաժողովn ավելացնում է իր կողմից Հայաստանի հումանիտար ֆինանսավորումը գրեթե €1․7 մլն–ով՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ներհոսքին։ Նոր ֆինանսավարումը կուղղվի տեղահանված մարդկանց ԵՄ կողմից արդեն հատկացվող հումանիտար օգնությունն ավելացնելու նպատակով՝ դրամական օգնության, կացարանի տրմադրման, պարենային անվտնագության, գոյատևման միջոցների, առողջապահական խնդիրների լուծման նպատակով»,–ասվում է ԵՀ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ–ը։

Նշվում է, որ դա լրացուցիչ ֆինանասավորում է, որը կգումարվի արդեն իսկ Եվրահանձնաժողովի կողմից հատկացված €10․45 մլն–ին և այդպիսով 2023–ին ընդհանուր հումանիտար օգնության ծավալը կկազմի ավելի քան 12 մլն եվրո»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---