ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ է բացել

ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ է բացել

PanARMENIAN.Net - ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ է բացել՝ տեղեկացնելով՝ պարեկների թիվն այս պահին հասնում է 1000-ի, դիտորդներինը՝ 100-ի։

Ընդգծելով, որ այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հույս է հայտնել, որ միասին կկարողանան նպաստել այդ նպատակի իրականացմանը, հայտնում է «Ազատությունը»։

Ռիտերը տեղեկացրել է, որ ԵՄ առաքելությանը միացել է Կանադան և որ ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։

Այն դիտարկմանը, թե առաքելությունը զեկույցներն ուղիղ Բրյուսել է ուղարկում և հարցին, թե այդուհանդերձ կարո՞ղ է ասել՝ այս պահին ինչ վիճակ է սահմանին՝ Ռիտերը պատասխանել է․«Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա»։

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն աշխատանքը սկսել է 2023 թվականի փետրվարից՝ երկու տարի ժամկետով։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---