Բաքվում Վագիֆ Խաչատրյանի «գործով» հերթական դատական նիստն էր

Բաքվում Վագիֆ Խաչատրյանի «գործով» հերթական դատական նիստն էր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1–ին Բաքվի դատարանում շարունակվել է Լաչինի միջանցքից առևանգված և Բաքվում կալանավորված 68–ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Ցուցմունքներ են տվել «վկաները»։

Դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ դատարանը հեռագրեր է ստացել տուժածներ Մեշալի Ալի Մեհրալիլևից և Սադագաթ Իսմայիլովայից, որոնք հայտնել են, որ չեն կարող ներկայանալ նիստին առողջական վիճակի պատճառով, սակայն հաստատում են քննության ժամանակ տված ցուցմունքները, գրում է APA-ն։

Իսկ որպես տուժող անցնող Սալման Ռագիմովը պահանջել է «ցմահ ազատազրկման դատապարտել» Խաչատրյանին։

Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 6–ին։

Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ 68-ամյա տղամարդն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---