Հրանտ Բագրատյանի դեմ քրգործ է հարուցվել

Հրանտ Բագրատյանի դեմ քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ քրգործ է հարուցվել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի ֆեյսբուքյան հանրություն, մամուլի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել։ Այդ գործով առաջին դատական նիստը կկայանա 2023թ նոյեմբերի 10-ին ժամը 16։00»,–ասվում է գրառման մեջ։

Նա դիմել է ԶԼՄ ներկայացուցիչներին` նշելով, որ եթե ցանկանում են մանրամասներ իմանալ, կարող են ներկա լինեն դատական նիստին։

Բագրատյանը մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ, գրում է «Ա1+»–ը։

Նշվում է, որ կոչերը հնչեցվել են 2023-ի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---