Բայրամով․ ՀՀ-ից ավելի շատ դրական տեսակետներ ենք լսում հաղորդակցային միջանցքների վերաբերյալ

Բայրամով․ ՀՀ-ից ավելի շատ դրական տեսակետներ ենք լսում հաղորդակցային  միջանցքների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Բաքվի և Թեհրանի միջև Իրանի տարածքով Նախիջևան հաղորդակցության միջանցքի անցման վերաբերյալ համաձայնագրին, ասել է, որ Իրանով միջանցքի (Ադրբեջանի Հանրապետության տարածքի և Նախիջևանի միջև) անցման վերաբերյալ համաձայնությունից հետո, Հայաստանից ավելի շատ դրական տեսակետներ են լսում հաղորդակցային միջանցքների վերաբերյալ, գրում է Parstoday-ը՝ «Ախար» լրատվական կայքին հղումով։

Նշվում է, որ մի շարք վերլուծաբաններ կարծում են, Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու վերաբերյալ Թեհրանի հետ համաձայնագրի ստորագրումն օգտագործում է որպես լծակ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, և ազնիվ չէ Իրանի հետ հարաբերություններում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «Հայաստանի իշխանությունների հայտարարությունները աղերս չունեն գործնական քայլերի հետ։ Հույս ունենք, որ Հայաստանը մի կողմ կթողնի իր սխալ քաղաքականությունը՝ օգտագործելով ներկա պատմական հնարավորությունը՝ կայուն խաղաղության հասնելու համար»։

Պարբերականը գրում է, որ «սա այն դեպքում, երբ, Թեհրանի անհամաձայնությունից բացի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ընդգծել էր իր կտրուկ անհամաձայնությունը՝ միջանցքը Հայաստանի տարածքով անցնելու կապակցությամբ»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության հիմնական 3 սկզբունքը համաձայնեցված է։ Որպես 3–րդ սկզբունք նա նշել է, որ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները և դրանք գործելու են փոխադարձության և հավասարության հիման վրա:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---