ՌԴ-ն հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այդ մասին կարգադրություն է ստորագրել։
«Ընդունել Ռուսաստանի ԱԳՆ առաջարկը, որը նախապես քննարկվել է գործադիր իշխանության դաշնային մարմինների և նախապես քննարկվել հայկական կողմի հետ, դաշնային նոտաների փոխանակման միջոցով ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն հիմնելու համաձայնագիր կնքելու մասին», – ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտնել էր, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի։ ՌԴ–ն ունի հյուպատոսություն Գյումրիում։ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կլինի երկրորդը Հայաստանում: