Գերասիմ Վարդանյանը հրաժարվել է մանդատից․ Հաջորդը «Հայաստան» դաշինքի ցուցակում Լևոն Քոչարյանն է![]() 3 նոյեմբերի 2023 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հայտնում եմ, որ լինելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ՝ անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի՝ այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում»,–գրել է նա։ Վարդանյանը ԿԸՀ ներկայացրած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ընտրական ցուցակում 49-րդ համարն էր։ Ըստ այդմ՝ մանդատը կփոխանցվի ցուցակի հաջորդ համար Լևոն Քոչարյանին՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն, հայտնում է Aysor.am-ը։ Լևոն Քոչարյանն այժմ կալանավորված է։ Ավելի վաղ Արմեն Չարչյանն էր հայտարարել, որ վայր է դնում մանդատը։ Նա իր քայլը բացատրել է մասնագիտական ոլորտ վերադառնալու ցանկությամբ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |