Նախարար․ Չինական ընկերությունների հետ քննարկվել է ՀՀ–ում էլեկտրամոբիլներ արտադրելու հարցը![]() 3 նոյեմբերի 2023 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ չինական ընկերությունների հետ քննարկվել է ՀՀ–ում էլեկտրամոբիլներ արտադրելու հարցը։ Նա հավելել է, որ, մասնավորապես, չինական BYD ընկերության հետ է Հայաստանում համատեղ ընկերություն ստեղծելու հարց քննարկվել։ «Մենք հիմա ծրագրեր ենք մշակում էլեկտրամոբիլների արտադրությունն ու սպառումը խթանելու համար։ Հենց այս թեմայով հանդիպում եմ ունեցել չինական BYD և մի շարք այլ ավտոարտադրող ընկերությունների հետ։ Քննարկել ենք Հայաստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը։ Միայն մեր երկիրը կարող է հետաքրքիր շուկա լինել, որովհետև այստեղ մոտ 600,000 մեքենա կա, և դրանց միջին տարիքը 20–ից ավելի է։ Ավտոմեքենաների պարկը թեթևացնելու կարիք կա։ Դրա հետ մեկտեղ ցանկանում ենք տեղական արտադրություն սկսել»,– նշել է Քերոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով՝ էլեկտրական մեքենաների վերաբերյալ խնդիրն այն է, որ 2022-2023 թթ. եղած քվոտաները մասնակի են օգտագործվել։ Այսինքն` քվոտան 8000 է եղել, բայց նեմուծվել է 4000-ը։ Նա նշել է, որ փորձը ցույց է տալիս, որ քվոտաներն ավելացնելն իմաստ չունի, որովհետև այն տեմպը, որով մասնավոր սեկտորը մեքենաներ է ներկրում, այնպիսին է, որ դա կբավականացնի։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |