Ըստ ԿԲ-ի՝ Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն ապահով ակտիվներում են![]() 3 նոյեմբերի 2023 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն ապահով ակտիվներում են, հայտնել են Կենտրոնական բանկից, տեղեկացնում է«Ինֆոքոմը»։ ԿԲ-ից տեղեկացրել են․ «Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարները ներդրված են հայկական և օտարերկրյա ապահով ակտիվներում (պետական պարտատոմսեր և այլն), և ներկայումս դրանք շարունակվում են կառավարվել բնականոն եղանակով»: Ֆինանսների նախարարությունից էլհայտնելեն, որ 2022-ին ՀՀ պետբյուջեից Արցախին տրամադրվել է 176 մլրդ բյուջետային վարկ, 2023-ի հունվարից մինչև սեպտեմբերը ներառյալ` 143.3 մլրդ դրամ, վարկի տոկոսադրույքը եղել է 0.01%։ 2023–ի 4-րդ եռամսյակում վարկի մնացորդը կազմում է 13.1 մլրդ դրամ: Այս տարվա 4-րդ եռամսյակում Արցախ չփոխանցված 13.1 մլրդ դրամը գտնվում է ՀՀ ՖՆ գանձապետական հաշվում: Ըստ նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |