Գերմանիան ՀՀ–ին 9.3 մլն եվրոյի չափով հումանիտար օգնություն կտրամադրի![]() 3 նոյեմբերի 2023 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան Հայաստանին կտրամադրի հումանիտար օգնություն 9.3 մլն եվրոյի չափով` Արցախից բռնի տեղահանվածների հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։ Նա տեղեկացրել է, որ աջակցությանն են միացել նաև գերմանական տարբեր կազմակերպություններ, որոնք աջակցում են հատկապես տարեցներին ու հաշմանդամություն ունեցող մարդկանց, հայտնում է Sputnik Արմենիան։ Անդրադառնալով ԼՂ հարցի քաղաքական կողմին` նա ասել է, որ Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Մենք ուզում ենք պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն անվտանգության հարաբերությունների պայմաններ ստեղծել, որպեսի նրանք հանդիպեն բանակցային սեղանի շուրջ»,– ասել է նա։ Անալենա Բերբոքը համոզմունք է հայտնել, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի ջանքերով ԵՄ–ն կամուրջ կհանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար, այդ իսկ պատճառով նա կարևորել է բանակցությունների վերսկսումը։ «ԵՄ առաքելության միջոցով մենք փորձում ենք մեր ներկայությամբ կոնկրետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,– ասել է Բերբոքը։ Նա վստահեցրել է, որ Գերմանիան կկատարի իր հանձնառությունը, որ ԵՄ–ն ամրապնդի իր առաքելության գործունեությունը։ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նոյեմբերի 3–ին մեկնարկել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան։ Տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը։ Այցի ընթացքում Անալենա Բերբոքը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |