ԱԳՆ խոսնակ․ ՀՀ–ն որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման

ԱԳՆ խոսնակ․ ՀՀ–ն որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը` նշելով, որ ՀՀ–ն երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման։

«ՀՀ կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:

Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:

Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,–ասվում է մեկնաբանության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի կառավարության որոշումը, ըստ որի՝ միջազգային հաղորդակցության ուղիների անվտանգությունն ապահովելու համար Ազգային անվտանգության կազմում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել։

«Ըստ եռակողմ համաձայնագրերի՝ Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը իրականացնելու է Ռուսաստանի սահմանապահ դաշնային ծառությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ընթերցեք նաև․ Զախարովա․ Ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---