Լավրով․ Արևմուտքը «սիրաշահում է» ՀՀ-ին և ուզում ընկերանալ՝ ընդդեմ ՌԴ–ի

Լավրով․ Արևմուտքը «սիրաշահում է» ՀՀ-ին և ուզում ընկերանալ՝ ընդդեմ ՌԴ–ի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «արևմտյան երկրներն ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին և ցանկանում է ընկերություն անել նրա հետ ընդդեմ Ռուսաստանի»:

Լավրովը հավելել է, որ Մոսկվան նախատրամադրվածություն չունի Երևանի արտաքին գործընկերների դեմ և Երևանն ինքնուրույն պետք է որոշ իր ուղղությունը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք կողմ ենք, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, այնուամենայնիվ ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք երբեք ոչ մի նախատրամադրվածություն չենք ունեցել նրա արտաքին գործընկերների, բարեկամների շրջանակի նկատմամբ, մենք երբեք ոչ մեկի հետ ընկերություն չենք անում որևէ մեկի դեմ»,-ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ցուցադրական հակառուսական ժեստ» էր որակել ՀՀ ԱԽ քարտուղարի մասնակցությունը Մալթայում Ուկրանիայի առաջարկած «խաղաղության բանաձևի» քննարկմանը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը չի մասնակցել Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը։ Վարչապետը չի մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ ու ԱՊՀ պաշտոնակիցների հավաքին։ Պատճառները, սակայն, չեն հստակեցվել։ Հայաստանը չի մասնակցել նաև ՀԱՊԿ զորավարժություններին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---