Փաշինյանը հանդիպել է Պուտինի ձերբակալման օրդեր տված ՄՔԴ դատախազին

Փաշինյանը հանդիպել է Պուտինի ձերբակալման օրդեր տված ՄՔԴ դատախազին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ:

Դատախազ . Խանը հավանություն է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերին։ ՌԴ ԱԳՆ–ն դատախազի միջազգային հետախուզում է հայտարարել՝ չնշելով, որ հոդվածով։

Զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

2023–ի մարտին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել:

Հոկտեմբերի 3–ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ոչ կոռեկտ է համարում ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---