Երևանի քաղաքապետարանը քննարկում է Արցախում պայթյունից մահացածների ընտանիքներին աջակցելու հարցը

Երևանի քաղաքապետարանը քննարկում է Արցախում պայթյունից մահացածների ընտանիքներին աջակցելու հարցը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը քննարկում է Արցախում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը։ Այդ մասին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Դեռ քննարկման փուլում են գումարի չափն ու տրամադրման ժամկետները, առաջիկա օրերին հստակ կլինի»,- նշել է Կոստանյանը:

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի նախկին խոսնակ Հունան Թադևոսյանն ավելի վաղ ասել էր, որ պայթյունի հետևանքով հաստատված 220 զոհերից մոտ 150-ն անճանաչելի են, ավելի քան 50 մարդ էլ անհետ կորած է։

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տվյալներով, մոտ 220 անձ զոհվել է: Հոկտեմբերի 25-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուններ նույնականացվել ու հուղարկավորվել են: Թե քանի անձ դեռ նույնականացված չէ Ավանեսյանը նշել էր, թե չի կարող ասել:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---