Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին կմասնակցի 50 երկրի 300 պատվիրակ

Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին կմասնակցի 50 երկրի 300 պատվիրակ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-20-ը Երևանում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է:

«Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակը՝ Հայաստան կժամանի մոտ 50 երկրի 300 պատվիրակ», hայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:

Հայաստանի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը նախատեսված էր անցկացնել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում, սակայն 2023–ի փետրվարին այդ երկրի կառավարությունը հրաժարվեց նստաշրջանի անցկացումից «քաղաքական պատճառներով»։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---