Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի և Փարիզի քաղաքապետի հետ

Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի և Փարիզի քաղաքապետի հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Փարիզի խաղաղության 6–րդ համաժողովի» շրջանակներում ես հնարավորություն ունեցա մտքերի կարճ փոխանակում ունենալ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, նաև տարածաշրջանային հարցերը երկկողմ մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում»,– գրել է նա։

Միրզոյանը նոյեմբերի 9–ին մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին: Նա նաև հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով ՅՈւՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---