Սարալանջի մի հատվածը մինչև նոյեմբերի 13-ը փակ կլինի

Սարալանջի մի հատվածը մինչև նոյեմբերի 13-ը փակ կլինի

PanARMENIAN.Net - Դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 06:00-ն, փակ է լինելու Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի պողոտան Հերացու փողոցին կապող ճանապարհահատվածը, հայտնում է քաղաքապետարանը։

Միաժամանակ փակ է լինելու նաև Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելը:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,–ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---