Թաթոյանը, Փարսյանն ու Առուշանյանն ԱՄՆ–ում կներկայացնեն ադրբեջանական հանցանքները![]() 14 նոյեմբերի 2023 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը, Կապան համայքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայանքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թաթոյանը։ Այցի նպատակն է ԱՄՆ հասարակական-քաղաքական շրջանակներին ադրբեջանական հանցանքների, այդ թվում` Հայաստան ներխուժումները, դրանց հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքներում ստեղծված իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները ներկայացնելը, ինչպես նաև Կապանի ու Գորիսի կապերի ամրապնդումը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի, Լոս Անջելեսի համապատասխան մարմինների հետ: Նշվում է, որ այցը հատկապես կարևոր է` հաշվի առնելով, որ Գլենդելը և Կապանը քույր քաղաքներ են: Այցին մասնակցում է ամերիկահայ միջազգային փաստաբան Գառնիկ Քերքոնեանը: «Այցը կազմակերպված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի աջակցությամբ` ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ընդհանուր ղեկավարությամբ: Այցի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքային խորհուրդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Տեր Հովնան Արք. Տերտերյանի, Հայ դատի հանձնախմբի, Լոս Անջելեսի հայ համայնքի հետ և այլն»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |