Լուկաշենկոն խորհուրդ է տվել Փաշինյանին զերծ մնալ հապճեպ որոշումներից, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը

Լուկաշենկոն խորհուրդ է տվել Փաշինյանին զերծ մնալ հապճեպ որոշումներից, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը և առաջարկել է շտապողական որոշումներ չկայացնել։ Այդ մասին ասել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

Լուկաշենկոն խորհուրդ է տվել Փաշինյանին զերծ մնալ հապճեպ որոշումներից, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՀՀ վարչապետի մերժումին Բելառուսի նախագահը հանգիստ է վերաբերվել՝ հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է»,– ասել է Էյսմոնտը։

Նա պարզաբանել է, որ «հրավերը հասցեագրված էր Հայաստանի վարչապետին, ինչպես մյուս պետությունների ղեկավարներին, օրինակ՝ ՌԴ նախագահին, որն ընդունել է այն»։

«Ելնելով սեփական փորձից և այլ հայտնի քաղաքական գործիչների քայլերից նմանատիպ իրավիճակներում՝ Լուկաշենկոն առաջարկել է ՀՀ վարչապետին չշտապել, շտապողական որոշումներ չընդունել, այլ լուրջ մտածել հաջորդ քայլերի շուրջ, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,–ասել է Էյսմոնտը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---