Նախարար․ 2024-ին կառավարությունը թիրախավորում է 7% տնտեսական աճ

Նախարար․ 2024-ին կառավարությունը թիրախավորում է 7% տնտեսական աճ

PanARMENIAN.Net - 2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակում։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Նա հավելել է, որ ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը նշել է, որ 2024 թվականին ևս թիրախավորում են ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում մոտ 0.75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ։

Հովհաննիսյանն ասել է, որ, չնայած դժվարին մարտահրավերներին, ի ուրախություն բոլորի, Հայաստանի տնտեսությունը դրսևորել ու շարունակում է դրսևորել բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում շնորհիվ կառավարության ու ԿԲ կողմից իրականացվող արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների ու համարժեք գործողությունների։

Նրա ներկայացմամբ, տնտեսական աճի և ակիտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ, երկնիշ տնտեսական աճը պահանվել է նաև այս տարվա առաջին կիսամյակում, իսկ հունվար–սեպտեմբերի արդյունքներով արձանագրվել է 9․7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։

ԿԲ–ն 2024–ի համար 5․6 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել էր, որ ԿԲ-ն նաև մտավախություն ունի, որ 2024–ին պետությունը ստիպված է լինելու իրականացնել մեծ ծավալով ընթացիկ ծախսեր։ Մինչդեռ կապիտալ ծախսերը կարող են թերակատարվել, քանի որ այս տարվա 9 ամիսների դրությամբ դրանք արդեն իսկ ավելի շատ են թերակատարվել, քան 2022–ին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---