Էրդողան․ Իսրայելին սպասվում է նույն հիասթափությունը, ինչ Հայաստանին

Էրդողան․ Իսրայելին սպասվում է նույն հիասթափությունը, ինչ Հայաստանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում Իսրայելը կհիսաթափվի այնպես, ինչպես Հայաստանը Ղարաբաղյան հակամարտությունում, հայտնում է «Ազատությունը»։

«Մեր հողերի մասին տարիներով հետապնդած երազանքից հետո Հայաստանը դաս քաղեց ղարաբաղյան պատերազմում ու իր տեղն ընկավ։ Իսրայելը նույնպես կհիասթափվի։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող կոտրել։ Հետևաբար ավելի ուժեղ ու ժամանակակից բանակը մեզ համար անհրաժեշտություն է»,- ասել է Էրդողանը նոյեմբերի 15–ին Թուրքիայի խորհրդարանում` ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» իշխող խմբակցության հետ հանդիպմանը։

Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ քանի դեռ Իսրայելի հարցը չի լուծվել, չի կարող լինել տևական խաղաղություն և ամբողջական միջազգային իրավակարգ՝ ոչ տարածաշրջանում, ոչ ամբողջ աշխարհում։ Նա դիմել էր Արևմուտքին կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հրադադար հաստատելու հարցով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---