Միրզոյան–Մեցոլա հանդիպմանը կարևորվել է ուժի կամ ուժի սպառնալիքի բացառումը տարածաշրջանում

Միրզոյան–Մեցոլա հանդիպմանը կարևորվել է ուժի կամ ուժի սպառնալիքի բացառումը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպմանը կարևորվել է ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման և այնպիսի ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկը»։

Ի շարունակություն հոկտեմբերին ՀՀ վարչապետի հետ քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ռոբերտա Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ:

Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել նախաձեռնել լրացուցիչ քայլեր՝ Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։

Բարձր գնահատելով մինչ օրս ՀՀ համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում Եվրոպական խորհրդարանի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումը, ընդունված բանաձևերը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարությանը շարունակական ամուր աջակցության, տարածաշրջանում խաղաղության հաստատման իրական ջանքերին սատարելու կարևորությունը։

Անդրադառնալով այդ ուղղությամբ ՀՀ մոտեցումներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային գործընկերների կողմից գործուն ներգրավվածության, հոկտեմբերին Գրանադայում ընդունված հայտարարությամբ վերահաստատված սկզբունքներին Ադրբեջանի հանձնառության պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում հասնել խաղաղության։

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից 10 ամիս շարունակված շրջափակման և սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած 100 հազարից ավել փախստականների առանջային կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---