Բլինքենի օգնական․ Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության վերաբերյալ պայմանավորվածությունը կախված է Բաքվից

Բլինքենի օգնական․ Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության վերաբերյալ պայմանավորվածությունը կախված է Բաքվից

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է` ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերաբերյալ պայմանավորվածությունը կախված է Բաքվից։

«Կարծում եմ, որ նա պատրաստ է ռիսկի գնալ հանուն խաղաղության»,–ասել է դիվանագետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Իրականում հարցն այն է, թե արդյոք պատրաստ է նույնկերպ վարվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է»,–ասել է ամերիկացի դիվանագետը։

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են անցկացվել «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։Որպես բանախոս հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---