ԵՊՀ-ի շենքում տեղի է ունեցել պայթյուն։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Այս պահին տեղում աշխատում են փրկարարները։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով նախնական տվյալով կա մահվան դեպք, նաև 3 տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ըստ ԵՊՀ ռեկտորի օգնականի՝ նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։