17 նոյեմբերի 2023 - 18:39 AMT
Փաշինյանը՝ արցախցիների աջակցության մասին․ Մոտ 7000 մարդու տարբերություն է լինում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող աջակցությանը, ասել է, որ ԱՀ–ից մոտ 100,600 մարդ ենք ընդունել, բայց աջակցությունը տրամադրվում է փաստացի 108,000 մարդու՝ մոտ 7000–ի տարբերություն է տալիս։

«Մենք ասել ենք, որ մոտ 100,600 մարդ ընդունել ենք, հիմա մենք 100-հազարները տրամադրելու ենք փաստորեն 108,000 մարդու, մոտ 7 հազարից ավել մարդու տարբերություն է լինում, սա մենք ինչո՞վ ենք բացատրում»,- ասել է նա՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը հայտնել է, որ կառավարության համար ելակետային տվյալ է Միգրացիոն ծառայության կողմից հաշվառված տվյալները և այնտեղ արդեն 114,000 ավել հաշվառում կա:

«Վճարումը կատարվել է նրանց, ում նախարարությունը կարողացել է նույնականացնել և ֆիլտրել: Այնտեղ կան տվյալներ որնեց մասին դեռ պետք է որոշում կայցնենք քննարկումներից հետո»,-հայտարարել է Մկրտչյանը:

Նա հայտնել է, որ ունեն տվյալներ, որ մինչև Լաչինի միջանցքի փակումն ավելի քան 20 հազար արցախցի գտնվել է ՀՀ-ում և օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից և մինչև նախորդ օրը դեռ բռնագաղթածներից դիմումներ են ստացվում միգրացիոն ծառայություն:

«Երբ գործընթացը սկսվեց, սահմանին անհատապես գրանցվում էր, թե ով է մուտք գործում ՀՀ: Հետո երբ տեսանք, որ հոսքը շատ մեծ է և մեքենաների 30-35 ԿՄ հերթ էր գոյացել, հասկացանք, եր եթե բոլորին անձնապես հաշվառենք մարդիկ 5-7 օրով կմնան ճանապարհին»,-պարզաբանել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո որոշել են պարզեցնել ընթացակարգը և գրանցել միան մեքենայի պետհամարանիշը, վարորդի տվյալները և թե քանի բռնագաղթած կա նրանում:

«Մենք տեսնում ենք, որ կա որոշակի անհամապատասխանություն մեր հաշվարկով ՀՀ մուտք գործած և գումարներ ստացած մարդկանց թվի մեջ: Սրա առաջին բացատրությունն այն է եղել, որ խնդիր է եղել մարդկանց արագ-արագ բաց թողնել և, ենթադրենք՝ հինգ քաղաքացու փոխարեն հաշվառել են չորսին»,-ասել է Փաշինյանը:

Ներկայացնելով երկրորդ բացատրությունը՝ նա նշել է, որ եղել են արցախցիներ, որոնք ավելի շուտ են գտնվել Հայաստանում և չեն հաշվառվել բռնագաղթի այդ հոսքի մեջ:

«Երրորդ խումբը կարող են լինել մարդիկ, որոնք շատ վաղուցվանից են Հայաստանում, բայց որոշել են հաշվառվել և գումար ստանալ»,-հայտարարել է Փաշինյանը և շարունակել։

«Կլինեն դեպքեր, որ գումարի ստացումը կհամարենք օրինաչափ, իրավաչաձ, լեգիտիմ, կլինեն դեպքեր, երբ որ այդպես չենք համարի: Երբ նման դեպքեր կարձանագրվեն՝ կմտածենք, թե ինչ անել: Մենք կառավարության որոշման մեջ սահմանել էին, որ եթե պարզվի, որ մարդ կա որ չպետք է ստանար 100-հազարական դրամը, ապա այդ գումարը պետք է վերադարձվի»,–ասել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։