Քերոբյան․ Նպատակը տնտեսության դիվերսիֆիկացումն է, նաև՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում

Քերոբյան․ Նպատակը տնտեսության դիվերսիֆիկացումն է, նաև՝  հանքարդյունաբերության, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում

PanARMENIAN.Net - Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 20-ին Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթի հետ հանդիպմանն ասել է, որ ՀՀ կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։

Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ երկրի ՀՆԱ-ն 2023-ի 9 ամսում աճել է 9.2 տոկոսով:

Այնուհետև անդրադարձ է կատարվել կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ ինտեգրացիային վերաբերող ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։ Քննարկվել է նաև հյուսիսբալթյան գործարարների հետ բիզնես կապերի ստեղծման հնարավորությունը, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակում։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարը նշել է, որ 2024 թվականին ևս թիրախավորում են ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում մոտ 0.75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---