Տնտեսագետ․ՀՀ–ում 1 դրույքով աշխատող ուսուցիչը 1․4 անգամ քիչ բան կարող է գնել, քան Վրաստանի իր գործընկերը

Տնտեսագետ․ՀՀ–ում 1 դրույքով աշխատող ուսուցիչը 1․4 անգամ քիչ բան կարող է գնել, քան Վրաստանի իր գործընկերը

PanARMENIAN.Net - ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում մեկ դրույք աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ուսուցիչն իր տնօրինվող եկամտով ի վիճակի է ձեռք բերել 1.4 անգամ ավելի քիչ ծավալով ապրանքներ և ծառայություններ, քան Վրաստանի իր գործընկերը։

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկ դրույք աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ուսուցիչն իր տնօրինվող եկամտով ի վիճակի է ձեռք բերելու 1.4 անգամ ավելի քիչ ծավալով ապրանքներ և ծառայություններ, քան Վրաստանի, 2.3 անգամ ավելի քիչ, քան Բոսնիա և Հերցեգովինայի և 4.6 անգամ ավելի քիչ, քան Էստոնիայի իր գործընկերները:

Այս միջազգային համեմատությունը արել ենք ցույց տալու համար, թե ինչքանով են ֆինանսապես խոցելի մեր ուսուցիչները, իսկ խնդրո առարկայի մյուս կողմն այն է, որ հանրակրթական դպրոցներում հարյուրավոր հաստիքներ թափուր են, ուսուցիչների 22%-ի տարիքը գերազանցում է 60 տարեկանը, իսկ երիտասարդները չեն շտապում դասավանդելու դպրոցում (ուսուցիչների միայն 9.7%-ն է 29 տարեկան և ավելի փոքր)»,–ասվում է գրառման մեջ։

2022թ-ի դրությամբ Հայաստանում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված էր ամսական 108,000 դրամ (ներառյալ հարկերը), այսինքն՝ տարեկան կտրվածքով մեկ ամբողջ դրույք ունեցող ուսուցչի փաստացի եկամուտը 929,520 դրամ էր, ինչը միջազգային դոլարի գնողունակությամբ հաշվարկված համարժեք է $5411-ի:

Համաշխարհային բանկը Հայաստանի համար որպես կառուցվածքային համադրելի երկրներ (structural peers) դիտարկում է Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, իսկ որպես ուղենիշային երկրներ (aspirational peers)` Էստոնիան և Թունիսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---