Արշակյան․ ՀՀ օրակագում ՀԱՊԿ-ի հետ գործակցությունից հրաժարվելու հարց չկա

Արշակյան․ ՀՀ օրակագում ՀԱՊԿ-ի հետ գործակցությունից հրաժարվելու հարց չկա

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ գործակցությունից հրաժարվելու հարց չկա։

«Նման հարց չի քննարկվել», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ԱԺ փոխնախագահը նշել է, թե Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության տարածքը։

«Ցավոք սրտի, այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել, դա է խնդիը», - նշել է Արշակյանը։

Նոյեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---