21 նոյեմբերի 2023 - 18:19 AMT
Ադրբեջանի մեջլիսը «դատապարտել է» ԱՄՆ Սենատի «Հայերի պաշտպանության մասին ակտը»

Ադրբեջանի միլի մեջլիսը բողոք է հայտնել ԱՄՆ Սենատի կողմից «Հայերի պաշտպանության մասին ակտի» ընդունման դեմ՝ հայտարարելով, թե այն խանգարում է խաղաղության հաստատամանը տարածշրջանում։

«Ադրբեջանի միլի մեջլիսը վճռական բողոք է հայտնում ակտի ընդունման դեմ և կտրականապես դատապարտում է այդ գործողությունը, որն ուղղված է մեր երկրի դեմ»,–ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նշվում է, թե Ադրբեջանի դեմ անհիմն մեղադրանքներ են ներկայացվում, ինչը «լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար»։

Ադրբեջանում նաև մեղադրել են ԱՄՆ–ին Լեռնային Ղարաբաղին բազմամյա աջակցության և ֆինանսական օգնություն ցուցաբերելու մեջ։

«ԱՄՆ նման միակողմանի քայլերը հանգեցրին ամերիկյան միջնորդության անհաջողությանը և ԱՄՆ հեղինակության կորստին ադրբեջանական հանրության շրջանում»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ըստ խորհրդարանականների, Ամերիկայի կողմից ԼՂՀ պաշտպանությունը վերջինիս «ինքնալուծարումից հետո ոչ այլ ինչ է, քան քաղաքական երկրեսանիություն և նպաստում է իրավիճակի սրացմանը տարածաշրջանում»։

ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայերի պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025թթ․ համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։

907-րդ բանաձևը ընդունվել է 1992թ․ և բացառում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի այդ երկրի շարունակական ագրեսիան։2002թ․ ամերիկյան բոլոր վարչակազմերի կողմից 907-րդ բանաձևը շրջանցվումն էր, որ ԱՄՆ գործադիր իշխանությանը կարողանա ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին։