ՀԱՊԿ–ում հայտարարել են` ՀՀ առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

ՀԱՊԿ–ում հայտարարել են` ՀՀ առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու ուղղությամբ աշխատանքները, կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նախկինում ընդունված որոշումների համաձայն, շարունակվում են։ Այդ մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարության մեջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել էր, որ Հայաստանը կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն տրամադրելու մասին փաստաթղթերը։

«Մինսկում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ հայկական կողմն առաջարկել է օրակարգից հանել հայտարարության նախագիծը։ Իսկ աշխատանքը ՀՀ առաքելություն գործուղելու և այդ գործնական միջոցառումներ ձեռնարկելու մասին որոշման նախագծի վրա շարունակվում է»,–ասվում է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ–ը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022թ.) նստաշրջանի որոշումների կատարման և Բելառուսի նախագահության օրոք կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրին համապատասխան՝ մինչ այժմ մշակվում է երկու փաստաթուղթ, որոնք կապված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ։ Խոսքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին է, որն ուղղված է աջակցելու այս տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել Հայտարարության նախագիծը քննարկումից»,-ասվում է ՀԱՊԿ հայտարարության մեջ։

Նոյեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ գործակցությունից հրաժարվելու հարց չկա։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---