ՀՀ և Իրաքի նախագահներն այցելել են Գյումրի![]() 24 նոյեմբերի 2023 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդն այցելել են Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նախագահները շրջայց են կատարել տեխնոլոգիական կենտրոնում և ծանոթացել կենտրոնի աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին: Այնուհետև երկու երկրի նախագահները մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություններ» խորագրով միջոցառմանը, անմիջական մթնոլորտում պատասխանել Գյումրիի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հարցերին: Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի հետ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |