10 տարի անց վիճարկվում է տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշումը![]() 24 նոյեմբերի 2023 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Դատախազությունը 10 տարի անց վիճարկում է տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը։ Կառավարությունը 2013թ. օգոստոսի 29-ին որոշել էր Երևան քաղաքում մի շարք տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Նպատակը եղել է քաղաքաշինական ծրագրերի իրականացումը: Հանրային գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում է նաև Կողբացի 50 ա հասցեն: Տարածքները ձեռք բերողը եղել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն: Կառավարության որոշումից 10 տարի անց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով որոշմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի՝ որպես Երևան քաղաքի Կողբացու 50ա հասցեում գտնվող շենքի ձեռք բերող լինելու հանգամանքը, գրում է «Հետքը»։ Նշվում է, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն հիմնվել է 2002թ. դեկտեմբերին: Ընկերության 50%-ը պատկանում է մի շարք դրվագներով քրեական գործերով անցնող, գործարար Սամվել Մայրապետյանին, մյուս 50%-ը՝ նրա կնոջը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին: Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2009թ. փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50 ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում: Մինչդեռ նախատեսված էր, որ տարածքը բարեկարգվի, որ Երևանում վերանա վթարային բնակելի ֆոնդը, ստեղծվեն կանաչապատ տարածքներ, նորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և այլն: Դատախազությունը գտնում է, որ խախտվել է օտարման գործընթացը: Մասնավորապես՝ օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվեր գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 7 տարվա ընթացքում։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դատախազությունը 2023թ. սեպտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվում է Կառավարության որոշում, վարչական դատարանում հայցի քննությունն իրականացվելու է 5 դատավորի կազմով՝ նախագահությամբ դատավոր Կարեն Զարիկյանի: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |