Մինասյան. Եթե ՔՊ-ն տապալի «Հայաքվեի» նախագիծը, ապա ոչ միայն պետք է հրաժարական տա, այլ հեռանա քաղպայքարից

Մինասյան. Եթե ՔՊ-ն տապալի «Հայաքվեի» նախագիծը, ապա ոչ միայն պետք է հրաժարական տա, այլ հեռանա քաղպայքարից

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Հայաքվե» նախաձեռնության շուրջ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, որ եթե ՔՊ-ն տապալի «Հայաքվեի» նախագիծը, ապա ոչ միայն պետք է հրաժարական տա, այլ առհասարակ հեռանա քաղաքական պայքարից։

«Այսօր Արցախը զավթված է ու Ադրբեջանի վարդալիզմն ամեն օր ակնառու է մշակութային արժեքների, մեր հայրենակիցների գերեզմանների ու սրբատեղիների նկատմամբ։ Մենք արձանագրում ենք, որ այս իրողությանը հանգել ենք, որովհետև իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն չի կատարել 2021-ի իր նախընտական խոստումը, այլև ուղիղ հակառակը, ամեն ինչ արել է, որ ունենանք իր նախընտրական խոստումների ակառակ իրավիճակը»,–ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Նա ընդգծել է, որ այս իրավիճակում, եթե իշխող քաղաքական ուժը դեմ արտահայտվի այս նախաձեռնությանը, որն ուղղված է հենց Արցախի ինքնորոշման հնարավորությանը և հավելյալ հնարավորություն է միջազգային հարթակում առաջ տանելու մեր ազգային դատը, ապա այն կամ պետք է առաջարկի այլ միջոց՝ իրենց տված խոստումներն իրականացնելու ուղղությամբ, կամ պարզապես պետք է հեռանա, հրաժարակն տա։

«Ընդ որում, ոչ միայն հեռացում և նոր ընտրություններ, այլ հեռացում առհասարակ քաղաքական պայքարից, հեռացում այն լծակներից, որոնց տիրապետում է ու տանում մեր ժողովրդին հերթական փորձության»,- արձանագրել է Արծվիկ Մինասյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ «Հայաքվեի» նախաձեռնությունը դեկտեմբերի 4-ին քննարկվելու է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հաջորդ օրը այն նաև խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ է մտնելու, և ինչպես Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, հանձնաժողովում դրական եզրակացություն չստանալու դեպքում այն պետք է քվեարկվի, որպեսզի մուտք գործի խորհրդարան։

«Քաղաքացիական նախաձեռնությունն այս ընթացքում բախվել է բազմաթիվ բյուրոկրատական և վարչարարական երևույթների հետ, ակնհայտ է, որ ԱԺ-ն պետք է պարտավորություն ստանձնի՝ զարգացնելու քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական կարգավորումները, դրանք հեշտացնելու ուղղությամբ։ Խոչընդոտները բազմաթիվ են եղել՝ սկսած ժամկետներից մինչև բյուրոկրատական պահանջներ։ Այդ խոչընդոտները կարող են փակուղի տանել որևէ գործընթացի նորից սկսումը։ Հետևաբար սկզբունքային նշանակություն է դառնում ԱԺ-ում ներկայացված ուժերի աշխատանքը, տվյալ դեպքում՝ ՔՊ-ի»,–ասել է Մինասյանը։

«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---