Բելգիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Ստեփանակերտի պայթյունից տուժած բուժառուներին

Բելգիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Ստեփանակերտի պայթյունից տուժած բուժառուներին

PanARMENIAN.Net - Բելգիայում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթունի հետևանքով ծանր այրվածքներ ստացած, բռնի տեղահանված արցախցիներին, որոնք Բելգիա էին տեղափոխվել բուժման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև բուժառուների ընտանիքի անդամները, տեղեկացնում է Արմենպրեսը։

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպման ժամանակ նրանց հետ քննարկել է նրանց առողջական վիճակին, Հայաստան վերդարձի և ինտեգրման հետ կապված հարցեր։

Բուժառուներն ուշադրության և սրտացավ վերաբերմունքի համար շնորհակալություն են հայտնել Բելգիայում ՀՀ դեսպանությանը, հիվանդանոցի անձնակազմին, որտեղ բուժում են ստացել, ինչպես նաեւ Բելգիայի հայ համայնքին։ Երիտասարդները խոսել են իրենց հայրենի տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու ցանկության մասին։ Դեսպան Բալայանն իր հերթին հավաստիացրել է, որ բոլոր ջանքերը գործադրվում են միջազգային իրավունքի եւ պաշպտանության հովանու ներքո արցախցիների վերադարձն ու բնականոն, արժանապատիվ կյանքն ապահովելու համար։

Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ պայթյունից տուժած 20 պացիենտ է տեղափոխվել ԱՄՆ, Բուլղարիա, Բելգիա, Իսպանիա՝ բուժվելու։

Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով հարյուրից ավելի զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Պացիենտները Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցից տեղափոխվել են Հայաստան, մի քանիսը տեղափոխվել են արտերկրի ԲԿ–ներ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---