Փաշինյան․ Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է 3 սկզբունքի շուրջ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը

Փաշինյան․ Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է 3 սկզբունքի շուրջ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին, ասել է, որ դեռ պարզ չէ Բաքվի դիրքորոշումը՝ վերահաստատո՞ւմ է 3 սկզբունքի շուրջ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը, թե ոչ։

Ըստ նրա, ոչ կարող են պդնել, թե Ադրբեջանը հրաժարվում է համաձայնեցված սկզբունքներից, ոչ ասել, որ վերահաստատում է իր հավատարմությունն այդ սկզբունքներին։

Նա ևս մեկ անգամ ներկայացրել է այդ սկզբունքները՝ Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները:

Փաշինյանն ասել է՝ թեև Ադրբեջանը հայտարարել է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց կոնկրետություն չկա այդ հարցում՝ անհրաժեշտ է բանակցությունների ընթացքում այս հարցերը պարզաբանել։

«Առաջիկայում քարտեզների ու սահմանների մասով նախատեսված է հանդիպում՝ նոյեմբերի 30-ին, այդ քննարկումներց մենք հետևություններ կանենք, եթե այլ բանակցություններ լինեն, այդ բանակցություններից էլ հետևություն կանենք, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե հրաժարվում է սկզբունքներից», - ասել է վարչապետը։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---